Logo
June 27, 2018

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի միջև Բարեգործական նվիրաբերության եռակողմ պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Պայմանագրի շրջանակներում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի կողմից կիրականացվեն ՀՀ, Տավուշի մարզ, Տավուշ գյուղի դպրոցի ճաշարանի վերանորոգման աշխատանքները։

2018թ.-ի hունիսի 27-ին լրանում է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի հիմնադրման տասնամյակը: Հիմնադրումից ի վեր ընկերությունն աջակցում է գյուղացուն արդյունավետ ֆերմերային տնտեսության ստեղծման հարցում՝ առաջարկելով ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում։

Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պարտավորությունների կատարմանը և շարունակելով  սոցիալական և շրջակա միջավայրի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը՝ ընկերությունը որոշում է կայացրել տարելիցը նշանավորել  բարեգործական միջոցառումների իրագործմամբ։

Հայ Օգնության ֆոնդի կողմից իրականացվող  «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի նվիրատվությամբ Տավուշ գյուղի դպրոցի սաները հնարավորություն կունենան սնվել մաքուր և հարմարավետ ճաշարանում։