Logo
October 21, 2020

Եվրոպական ներդրումային բանկը աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկն է և Եվրոպական Միության հիմնական վարկային հաստատությունը: Ունենալով ավելի քան 60 տարվա փորձ նախագծերի ֆինանսավորման ոլորտում՝ EIB-ն  իրականացնում է նորարարական նախաձեռնությունների, ենթակառուցվածքների զարգացման, փոքր բիզնեսների և մի շարք այլ ոլորտների ֆինանսավորում:

Եվրոպական ներդրումային բանկը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության այլ հաստատությունների հետ՝ խթանելու եվրոպական ինտեգրումը, նպաստելու Եվրոպական միության զարգացմանը և աջակցելու աշխարհի ավելի քան 140 երկրներում  ԵՄ քաղաքականությանը։