Logo
July 28, 2020

ՔԱՐԴ Ագրոկրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի և ԳՖԿ ԾԻԳ ՊՀ-ի միջև կնքվել է Համակցված ֆինանսական պրոդուկտի (ՀՖՊ) հիման վրա նոր վարկատեսակի տրամադրման պայմանագիր, որի շրջանակներում International Fund for Agricultural Development (IFAD)-ի ֆինանսավորմամբ իրականացվելու է 3 տեսակի գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորում և փոխհատուցում (դրամաշնորհ):

 Շահառուները պետք է ներկայացնեն ծրագրի կողմից իրականացված դասընթացների մասնակցության վկայական։
Ֆինանսավորման ենթակա պրոդուկտներն են՝ այգեգործություն (ավանդական), չրագործություն, մեղվաբուծություն։
Թիրախային համայնքներն են՝ Արարատի մարզի (Շահումյան, Փոքր Վեդի, Սուրենավան, Նոր Ուղի համայնքների), Վայոց-Ձորի մարզի (Արփի, Զառիթափ համայնքների), Սյունիքի մարզի (Մեղրի, Ագարակ, Կարճևան, Լեհվազ, Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր, Սպանդարյան, Դարբաս, Հարժիս համայնքների) թվով 313 ֆերմերներ։
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է 2,5-20 մլն վարկ, որից մինչև 25%-ը՝ համակցված ֆինասավորման (դրամաշնորհների) տեսքով:
Ֆինանսավորումը հնարավոր է ներառել նաև գյուղոլորտին կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում տոկոսագումարի պետական սուբսիդավորման մեջ։
Անվանական տարեկան տոկոսադրուքը՝ առավելագույնը 12%:
Վարկի առավելագույն ժամկետը՝ 60-84 ամիս, կախված ֆինանսավորման ենթակա պրոդուկտից։
Վարկի գումարի մարումների առավելագույն արտոնյալ ժամանակահատված՝ 18 ամիս։