Logo

Անի Սարգսյան

Ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար/վարչության անդամ

Անի Սարգսյանը ծնվել է 1986թ․ հունիսի 15-ին։

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետի որակավորում՝ կառավարում մասնագիտացմամբ։ 2018թ․ ավարտել է Ամերիկյան բանկային ասոցիացիայի Ստոնիերի բարձրագույն բանկային դպրոցը՝ բանկային գործ մասնագիտացմամբ։

Ավարտել է ԱՄՆ Վորթոնի բիզնես դպրոցի Առաջնորդության դասընթացը: Մասնակցել է մի շարք վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում։

Աշխատանքային կարիերան սկսել է 2008թ․-ին  որպես վարկային մասնագետ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ում, իսկ 2013թ․-ից զբաղեցրել է Վարկային թիմի ղեկավարի հաստիքը։

2019թ․-2021թ․ զբաղեցրել է Աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

2021թ․ հունիսի 1-ից զբաղեցնում է Ռիսկերի կառավարման բաժնի ղեկավարի պաշտոնը։